Հունիսի 19-20-ը ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը կգտնվի Մինսկում, հայտնել է ԱԳՆ մամուլի խոսնակը։
Ըստ հայտարարության՝ Միրզոյանը մասնակցելու է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին։