Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող Սուրեն Պապիկյանը այցելել է Միսաք Մանուշյանի հիշատակը հավերժացնող հուշահամալիր, հայտնում է ՀՀ ՊՆ-ն։
«Հունիսի 19-ին աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանի և ռազմական կցորդ Գևորգ Ղոնյանի ուղեկցությամբ այցելեց Ֆրանսիական դիմադրության շարժման մասնակիցների, այդ թվում նաև Դիմադրության հերոս Միսաք Մանուշյանի և նրա խմբի 21 անդամների հիշատակը հավերժացնող Մոն-Վալերիանի հուշահամալիր»,- ասված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ հունիսի 18-ին Ելիսեյան պալատը պաշտոնապես ազդարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի պատմական որոշման մասին, ըստ որի՝ Ֆրանսիական դիմադրության հերոս, Հայոց ցեղասպանությունը վերապրած Միսաք Մանուշյանի աճյունը կտեղափոխվի Ֆրանսիայի Պանթեոն։