Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուի հետ քննարկվել է տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր, հայտնում է ՀՀ ՊՆ-ն։
Նշվում է, որ կողմերը քննարկել են նաև 2022 թ. սեպտեմբերի 27-ին Փարիզում կայացած հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ներկայիս ընթացքը։
Ավելի վաղ Սուրեն Պապիկյանը Ֆրանսիա կատարած այցի շրջանակներում «Լը Բուրժե»-ում մասնակցել է «Փարիզի ավիացիոն ցուցահանդեսի» բացման արարողությանը, ինչպես նաև այցելել է Միսաք Մանուշյանի հիշատակը հավերժացնող հուշահամալիր։