Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստին և Անկախ պետությունների համագործակցության տնտեսական խորհրդի նիստին մասնակցելու նպատակով 2023 թվականի հունիսի 22-24-ը ՀՀ-ից ՌԴ (Մոսկվա) պատվիրակություն կգործուղվի, հայտնում է ՀՀ կառավարությունը։
Համաձայն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշման՝ պատվիրակության կազմում ընդգրկվել են ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վաղարշակ Հարությունյանը, Բելառուսի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, ԱՊՀ կանոնադրական և այլ մարմիններում ՀՀ մշտական լիազոր ներկայացուցիչ Ռազմիկ Խումարյանը, ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի խորհրդական Ռուզաննա Վարդանյանը, ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի արարողակարգի պատասխանատու Արման Ղազարյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանը և ՀՀ արտաքին գործերի նախարարության եվրասիական տարածաշրջանի վարչության ՀԱՊԿ բաժնի պետ Ժիրայր Անանյանը։
ԱՊՀ տնտեսական խորհրդի 98-րդ նիստը տեղի կունենա հունիսի 23-ին ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում, ասված է ԱՊՀ պաշտոնական կայքէջում։