Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, հայտնում է ՀՀ կառավարությունը։
«Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ չնայած ՌԴ-ում ծավալվող իրադարձությունները Ռուսաստանի ներքին գործն են, կցանկանար տեղեկություններ ստանալ բարեկամ երկրում հաստատված իրադրության վերաբերյալ»,- ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ ՌԴ նախագահը վարչապետին տեղեկացրել է վերջին զարգացումների մասին: