Դատական նիստի ժամանակ կխոսեք, ՀՀ ԱԺ արտահերթ նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ դիմելով «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին։
Խորհրդարանում կրքերը լարվեցին ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի ելույթից հետո, և հերթական վիճաբանությունը տեղի ունեցավ։ Մինասյանի ելույթին ի պատասխան՝ Ալեն Սիմոնյանն ասաց․ «Պարոն Մինասյան, Ձեր անձնական և Ձեր շրջախատի անկախությունը Հայաստանի և Արցախի անկախության հետ մի շփոթեք, մեղք է։ դուք հիմա շատ ավելի ազատ և անկախ եք, բայց չեք զգում»։
Ապա լեզվակռիվ սկսվեց այդ պահին ելույթն սկսող Հայկ Կոնջորյանի և Սեյրան Օհանյանի միջև։
«Չհամարձակվես ՀՀ ԱԺ նախագահի հետ դու-ով խոսել։ Դու ինչ ես անում ստեղ, գնա, տուն սարքի քեզ տարբեր տեղերում։ Քո նման գեներալները պարտվեցին»,- դիմելով Սեյրան Օհանյանին՝ ասաց Սիմոնյանը։
Վերջինս տեղից արձագանքում էր, որին այս անգամ պատասխանեց Կոնջորյանը․ «Պարոն Օհանյան, Դուք դաստիարակություն ստացե՞լ եք, չգիտե՞ք, որ չի կարելի դու-ով խոսել․․․ Մեծ մասը չլսեց՝ Դուք ինչ ասացիք ԱԺ նախագահին, հիմա ես եմ Ձեզ ասում՝ սրիկան Դուք եք»։
Դատական նիստն ընդհատվեց։
Մանրամասները՝ տեսանյութում։
Իրանի և Թուրքիայի նախագահները քննարկել են տարածաշրջանային հարցեր
Կահիրեում՝ D-8 Տնտեսական համագործակցության կազմակերպության 11-րդ գագաթնաժողովում, Իրանի և Թուրքիայի նախագահներ Մասուդ Փեզեշքիանը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննարկել են տարածաշրջանային...