Բանակցային պրոցեսը 2019 թվականին աշխատանքային մակարդակում անվանում էի «պատերազմական կոնվեյեր», որովհետև տրամաբանությունը հետևյալն է՝ «բանակցություններով տուր այն, ինչ ես ուզում եմ, այլապես ես նույնը կստանամ պատերազմով», 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչու բանակցային գործընթացի վերաբերյալ բաց ու ակնեղծ չի խոսել 2018-2019 թվականներին։
«Այդ ասելիքն ասելու հետևանքը լինելու էր պատերա՞զմ, թե՞ խաղաղություն: Ամեն դեպքում, այդ իրողության հետ այսօր էլ ներդաշնակ չեմ, բայց ժամանակի ընթացքում եկել եմ եզրակացության, որ դրա մասին պետք է բարձրաձայնվի: Ընդ որում՝ դա պետք է արվի քննիչ հանձնաժողովում: Այս ամենը հնչել է այսօր»,- ասաց Փաշինյանը:
Պարզաբանելով իրադարձությունների հաջորդականությունը՝ վարչապետն ասաց․ «2007-ին ունեինք մադրիդյան սկզբունքներ, և մենք ունենք 3 սկզբունք՝ 6 տարր հայտնի բանաձևը: Այդ երկուսի հիման վրա սկսվում է կազանյան գործընթացը: Համաձայնեցվում է փաստաթուղթ, որը հայկական կողմը ոչ մեծ երջանկությամբ, բայց պատրաստ է ստորագրել: Ադրբեջանական կողմը մերժում է:
Դրանից հետո ի՞նչ է տեղի ունենում: Ադրբեջանը ոչ մի պրոբլեմ չի ունենում, հակառակը, մեծ հաջողությամբ զենք է գնում ոչ միայն ավանդական ուկաներից, այլև Կազանի հիմնական միջնորդից ՝ ՌԴ-ից: Դրանից հետո սկսվում է էսկալացիոն գործընթացը: Տեղի է ունենում բանակցային բովանդակության փոփոխություն, որին հայկական կողմը բացասաբար է արձագանքում, որից հետո տեղի է ունենում պատերազմը, որը դե յուրե չի ավարտվում»,- պարզաբանեց նա:
Մանրամասները՝ տեսանյութում։