ՌԴ-ում տեղի ունեցած իրադարձությունների ֆոնին երկրում մարտական պատրաստության են բերվել բանակը, ոստիկանությունը և հատուկ ջոկատայինները, TACC-ի փոխանցմամբ հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։
«Հայրենիքը մեկն է, ուստի բելառուսները ցավում են Ռուսաստանի հարավում տեղի ունեցող իրադարձություններին համար»,- ասել է նա՝ հայտարարելով նաև, որ Արևմուտքից սպառնալիքին դիմակայելու համար Բելառուսը տեխնիկական հնարավորություններ ունի։
«Արտերկրում գտնվող Բելառուս ընդդիմադիրները Ռուսաստանում տեղի ունեցած իրադարձությունների ֆոնին պատրաստ էին իրենց արևմտյան կուրատորներին ցույց տալ իրենց «աշխատանքի» արդյունքները և պատրաստվում էին իրականացնել «զինված ապստամբության սցենարը», բայց տեղի ունեցավ կեղծ մեկնարկ: Բելառուսական ընդդիմությանը չի հաջողվել իրականացնել «զինված ապստամբության» սցենարը։ Բելառուս զինվորականների առաջնահերթ խնդիրն է միջոցներ ձեռնարկել՝ թույլ չտալու իրավիճակի սրումը»,-ասել է Լուկաշենկոն։
Հունիսի 23-ին «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության ղեկավար Եվգենի Պրիգոժինը կոչ էր արել զինված ապստամբություն սկսել ռուսական ռազմական ղեկավարության դեմ։ Դա տեղի էր ունեցել այն բանից հետո, երբ, ըստ նրա, ՌԴ ՊՆ-ն հարվածել է «Վագների» ճամբարին, ինչի արդյունքում նրա մարտիկները զոհվել են։
Հունիսի 24-ին ՌԴ ՊՆ-ն հերքել էր վերոնշյալ տեղեկությունը։ ՌԴ ՊՆ-ն խոհեմություն ցուցաբերելու և իշխանություններին դիմելու համար «Վագների» մարտիկներին խոհեմություն ցուցաբերելու կոչ էր արել՝ նշելով, որ նրանց խաբեությամբ ներքաշել են Պրիգոժինի հանցավոր արկածախնդրության և զինված ապստամբության մեջ։ «Վագներ» խմբավորման ղեկավարի անունից զինված ապստամբության կոչերով հայտարարությունների առնչությամբ Ռուսաստանում քրգործ էր հարուցվել։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ռուսաստանում ապստամբության փորձի մասին, այն որակել որպես դավաճանություն՝ խոստանալով, որ այդ գործողությունների կազմակերպիչները պատասխանատվության կենթարկվեն։
Հունիսի 24-ի երեկոյան հայտնի էր դարձել, որ «Վագների» ղեկավարն ընդունել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ դադարեցնել խմբավորման տեղաշարժը Ռուսաստանում և թուլացնել լարվածությունը։
Հոկտեմբերի 27-ին Եվգենի Պրիգոժինի նկատմամաբ հարուցված քրեական գործը կարճվել է։