ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի նիստում բացահայտեց պատերազմի ընթացքում իր առջև ծառացած խնդիրները։ Նրա խոսքով՝ դրանցից մեկն այն էր, որ եղել են զինատեսակներ, որոնց հետ կապված իրավունքը լիարժեք և ամբողջությամբ Հայաստանի Հանրապետությանը չի պատկանել։ Մանրամասների մասին Փաշինյանը խոստացավ խոսել հանձնաժողովի նիստի դռնփակ հատվածում։ Հարցին, թե խոսքը Իսկանդերի մասին է, Փաշինյանը նույնպես չպատասխանեց։
Խնդիրներից մյուսը, Փաշինյանը խոսքով, այն է, որ 44-օրյա պատերազմի ժամանակ Արցախի ղեկավարության և ԳՇ-ի տվյալները տարբերվել են։
«ԼՂ նախագահն ինձ տվել է տեղեկություն այս կամ այն հատվածում տեղի ունեցած ռազմական իրադրության մասին, որը առաջին գործողությունը, որ փորձել եմ անել, ԳՇ-ից և ՊՆ-ից ճշտելն է եղել։ Դեպքերի ճնշող մեծամասնությունում ես հերքում եմ ստացել, բայց շատ դեպքերի մեծամասնությամբ ԳՇ-ն ստիպված էր հաստատել տեղեկատվությունը»,- պատմեց Փաշինյանը։ Նա նշեց, որ այս խնդիրը լոկ պատերազմի ժամանակ նկատված չէ, ընդհանրապես զեկույցների տարբերության պրոբլեմն ամենամեծ պրոբլեմն է։
Որպես մեկ այլ խնդիր վարչապետը նշեց մոբիլության խնդիրը բանակում։ Ահա թե ինչու է ստեղծվել Դեսանտագրոհային 4 գումարտակները։ Ըստ նրա՝ բանակը հիմնավորել է, որ դա պետք է անել։
«Պատերազմի ընթացքում մեր արձանագրած ամենամեծ պրոբլեմն այն էր, որ մեր բանակն իր շարժվելու մեթոդների մեջ պրոբլեմ ուներ․ մեծ մեքենաներ, մեծ խմբեր, մեծ տեսանելիություն»,- ասաց վարչապետը։
Փաշինյանը նշեց, որ խնդիր է առաջացրել նաև այն, որ 2020 թվականին Ադրբեջանի հետ պատերազմի հավանականությունը գնահատվել է 30 տոկոս։ «Այդ գնահատումը եղել է ոչ միայն հետախուզյության, այլև մի շարք այլ տվյալների, միջազգային գործըներների հետ ունեցած շփումների մասին»,- ասաց նա։ Փաշինյանը նշեց, որ մեկ այլ տեղեկությամբ էլ դա եղել է հատուկ նպատակաուղղված գործելաոճ, որպեսզի ճնշում գործադրվի քաղաքական իշխանությունների վրա՝ հնարավորինս մեծ տարածքներ յուրացնելու համար։
Միևնույն ժամանակ վարչապետն ասաց, որ բանակը «չէ» բառն իրենից չի լսել․ «Ինչ պետք է՝ կունենաք»,- ասել է վարչապետը, երբ նրան հիմնավորում են ներկայացրել, որ այս կամ այն զինատեսակը ձեռք բերելու մասին։
Մանրամասնելով նախապատերազմյան շրջանւմ տեղի ունեցած իրադարձությունները՝ Փաշինյանն ասաց, որ Հուլիսյան պատերազմի ժամանակ իրեն զեկուցվել է ՀՀ և ՌԴ ԳՇ պետերի՝ պատերազմի վտանգ չլինելու մասին։
«Ամեն ինչ վերահսկողության տակ է և եթե հայկական կողմը սադրանքներ չանի, ապա ամեն ինչ լավ կլինի»,- ասել էր ՌԴ ԳՇ պետը, որի մասին, ըստ վարչապետի, իրեն զեկուցել են։