Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն ու թիմը թեպետ չեն շտապում բացել փակագծերը, Իզաբելա Աբգարյանն էլ օրերս ասել է, որ Մարությանը դեռ վերջնական որոշում չունի ընտրություններին մասնակցելու մասով, սակայն «Հրապարակ»-ի աղբյուրներն ասում են, որ նա ակտիվ աշխատում է՝ հանդիպումներ է ունենում, քննարկում, թե ինչպես վերադառնալ քաղաքականություն։
«Մի տարբերակով հնարավոր է հուլիսի վերջին Երեւանում բացօթյա ներկայացում անի եւ այդ ժամանակ էլ հայտարարի առաջադրվելու մասին։ Իսկ թե որ կուսակցությամբ, թեպետ մամուլը գրել է Դավիթ Սանասարյանի «Ինքնիշխան Հայաստանի» մասին, բայց դա դեռ վերջնական չէ»,- հայտնում է թերթը։
Թերթը գրում է նաև, որ իր տվյալներով՝ ամերիկյան հայտնի մի ընկերություն նոր հարցումներ է արել և պարզել, որ 20 տոկոսից պակաս ռեյտինգ ունի Տիգրան Ավինյանը, հաջորդ տեղերում նշվածները 10-ից պակաս վարկանիշ ունեն և իրար շատ մոտ են, երկրորդ տեղում Հայկոն է, երրորդում՝ Արման Թաթոյանը, չորրորդում՝ Արթուր Վանեցյանը, եթե, իհարկե, այս բոլորն առաջադրվեն։