«Հրապարակ» օրաթերթը Առողջապահության և աշխատանքի տեսչական մարմնից լուրջ դժգոհություններ է ստանում, որ պետի ժամանակավոր պաշտոնակատար Սլավիկ Սարգսյանը չի տիրապետում իրավիճակին, հիմնարկն ստվերային ղեկավարում է նրա տեղակալը՝ Վահագն Գրիգորյանը։
«Նրա «ոտքի տակ» փորում է մարդ, որի մասին համացանցում գրեթե տեղեկատվություն չկա, բայց ամբողջ կյանքում լավ պաշտոններ է զբաղեցրել։ Նա համարվում է Երևանի քաղաքապետի տեղակալ, նախկին սոցապփոխնախարար Ստեփան Մաչյանի հովանավորյալը։ Մաչյանը Զարուհի Բաթոյանի քրոջ ամուսնու եղբայրն է»,- գրում է թերթը՝ նշելով, որ Վահագն Գրիգորյանը հավակնում է պետի պաշտոնին։
«Նա այլ հզոր հովանավոր էլ ունի․ Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադևոսյանը նրա կինն է։ Իսկ Թադևոսյանն այս իշխանության «սրտի դատավորներից է»»,-գրել է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։