Այս պայմաններում ասել, որ Արցախն Ադրբեջան է և հավատալ, որ Արցախի ժողովուրդը կարող է հանգիստ կամ անվտանգ ապրել Ադրբեջանի կազմում, թյուրիմացություն կլինի, լրագրողների հետ զրույցում նման կարծիք է հայտնել ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը՝ անդրադառնալով ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի այն հայտարարությանըը, թե ԱՄՆ-ն հուսով է, որ Լեռնային Ղարաբաղի հայերը կկարողանան ապահով ապրել Ադրբեջանի կազմում։
«Նման հարցի քննարկումն անգամ պետք է բացառել։ Արցախն ինչո՞ւ պետք է Ադրբեջանի կազմում լինի, Ադրբեջանը ե՞րբ է եղել Ադրբեջանի կազմում։ Ադրբեջանի գոյության օրվանից Արցախն Ադրբեջանի կազմում չի եղել։ Սովետաական շրջանում ընդամենը ինքնավար մարզ է եղել, իսկ այդ շրջանն Ադրբեջանն իր սահմանադրությամբ անօրինական է համարել։ Այս ամենը մեր զինանոցում ունենալով՝ բանակցությունների գնալն ու լռելը դիվանագիտություն չէ»,-նշել է Օսկանյանը՝ շեշտելով, որ դիվանագիտությամբ այսօր կարելի է հրաշքներ գործել։
«Դրա համար ցանկություն ու կամպ է պետք։ Այսօր կա այլընտրանք նրա, ինչն անում է Փաշինյանը»,-հավելեց նախկին նախարարը։
Հունիսի 3-ին Հանրային հեռուստաընկերության եթերում ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինը հայտարարել է, որ «ԱՄՆ-ն հավատում և հուսով է, որ Լեռնային Ղարաբաղի հայերը կկարողանան ապահով ապրել Ադրբեջանի կազմում»։