ՀՀ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագաh Թագուհի Թովմասյանը չի մասնակցի ԱԺ արտահերթ նիստին, որտեղ քննարկվելու է իր պաշտոնազրկման հարցը: Պատգամավորը տեղեկացրել է, որ անաշխատունակ է մինչև հուլիսի 15-ը:
ԱԺ խորհրդի 46 նիստերից միայն 8-ին եմ մասնակցելու շուրջ Թովմասյանը տեվել է հետևյալ հիմնավորումը, որ «Պատիվ
ունեմ» խմբակցությունը որոշել է բոյկոտել ԱԺ խորհրդի նիստերը, իսկ ինքը լինելով խմբակցության անդամ, բոյկոտել է ԱԺ խորհրդի նիստերը:
«Այդ նիստերում եւս, ինչպես ԱԺ դահլիճում, ընդդիմությունն ունի քիչ, այս դեպքում՝ 3 ձայն, եւ որոշումների վրա ազդել չի կարող: Բայց, ի տարբերություն ԱԺ նիստերի դահլիճի, խորհրդի նիստերում նաեւ հայտարարություններ անելու հնարավորություն չկա, որ ընտրողների հետ հաղորդակից լինենք, դրա համար բոյկոտել ենք»,- գրել է պատգամավորը:
Նա նաև նշել է, որ «ԱԺ կանոնակարգ»-ը ՉԻ ՊԱՐՏԱԴՐՈՒՄ մասնակցել խորհրդի նիստերին: Այս ընթացքում 3 անգամ Հանձնաժողովը որոշել է առաջարկել Ազգային ժողովի խորհրդին՝ հանձնաժողովում քննարկված ու եզրակացություն ստացած նախագիծն ԱԺ առաջիկա հերթական նիստերի օրակարգի նախագծում ներառելու համարև ֆիզիկապես
նիստերին մասնակցելը ոչինչ չէր փոխում:
Միևնույն ժամանակ պատգամավորի տվյալներով՝ իր գլխավորած հանձնաժողովն ամենաակտիվներից է.
«Կազմակերպել եմ 22 աշխատանքային քննարկում, 13 հանձնաժողովի նիստ, որից 11-ը՝ արտահերթ, 75 հանդիպումներ
միջազգային տարբեր կառույցների ներկայացուցիչների, ՀՀ-ում հավատարմագրված օտարերկրյա դեսպանների հետ, որտեղ բարձրացրել եմ Արցախի հանրապետության և ՀՀ սահմանամերձ բնակավայրերի բնակիչների խախտված իրավունքները, մոտ 100 դատապարտող հայտարարություններ եմ արել ինչպես ՀՀ քաղաքացիների ոտնահարված
իրավունքների, այնպես էլ Ադրբեջանի կողմից մեր հայրենակիցների նկատմամբ
իրականացված իրավախախտումների վերաբերյալ»,- գրել է նա:
Թովմասյանը հիշեցրել է՝ մինչև 100 քաղաքացիների ընդունելություն է իրականացրել և ԱԺ համապատասխան
բաժնում, և իր աշխատասենյակում, և մարզերում, 372 քաղաքացու նամակին պատասխանել: Բազմաթիվ այցեր է ունեցել տարբեր քրեակատարողական հիմնարկներ, մի քանի տասնյակ այցեր տարբեր մարզեր, տասնյակ հանդիպումներ ուսանողների եւ աշակերտների հետ: 1 300-ից ավելի գրություններ են հասցեագրվել միջազգային կառույցներին, որոնցից միայն 800-ը Արցախի Հանրապետության եւ ժողովրդի խախտված իրավունքների մասին:
Մյուս փաստարկի շուրջ Թովմասյանը գրել է, որ արել է հնարավորինը, սակայն չէր կարող մեկ-մեկ փակել հանձնաժողովի մասնակիցների բերանը:
Հուլիսի 10-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը խնդրել է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին՝ Թագուհի Թովմասյանին ազատել ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի ղեկավարի պաշտոնից։ Պատգամավորները Սիմոնյանին ուղղված իրենց դիմումը բացատրել են նրանով, որ Թովմասյանը մասնակցել է ԱԺ խորհրդի 46 նիստերից միայն ութին։
ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն՝ պատգամավորների բողոքն ստանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում խորհրդարանի նախագահը պետք է նշանակի հանձնաժողով, որը կքննարկի այն։ Երկու շաբաթ է տրվում քննարկման։ Հաստատվելու դեպքում Թովմասյանի հրաժարականի հարցը երկու աշխատանքային օրվա ընթացքում կընդգրկվի Ազգային ժողովի օրակարգ, ապա պատգամավորները պետք է կողմ քվեարկեն հրաժարականին։ Թովմասյանին հանձնաժողովի ղեկավարի պաշտոնից հեռացնելու «Քաղաքացիական պայմանագրի» ծրագրերը մամուլում շրջանառվել են մայիսին։ Թովմասյանը Մարդու իրավունքների հանձնաժողովը ղեկավարել է 2021 թվականի օգոստոսին։