Հուլիսի 11-ին ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն
ընդունել է ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանին, Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավար Գևորգ Մկրտչյանին և ՀՀ փաստաբանական ակադեմիայի ռեկտոր Արա Զոհրաբյանին։
Հայաստանի Հանրապետության ՆԳՆ-ն և Փաստաբանների պալատը, քննարկելով Ոստիկանության Երևան քաղաքի Էրեբունու և Կենտրոնական բաժինն
երում 2023 թ. փետրվարին և հունիսին արձանագրված ոստիկանների և փաստաբանների հետ կապված միջադեպերը, հայտարարում են՝
1. Կողմերը կարևորում են փաստաբանության և ոստիկանության ինստիտուտների դերակատարումը Հայաստանի իրավական համակարգում։
2. Կողմերը անընդունելի են համարում բռնությունների ցանկացած դրսևորում։
3. Ներքին գործերի նախարարությունը ծառայողական քննությունների արդյունքներով իր գնահատականը տվել է Էրեբունու բաժնում տեղի ունեցած միջադեպին, իսկ Կենտրոնական բաժնում տեղի ունեցած միջադեպը գտնվում է ծառայողական քննության ընթացքում։
4. Ներքին գործերի նախարարությունը հավաստիացնում է, որ միջադեպերին ներգրավված ոստիկանության ծառայողների արարքներին կտրվի պատշաճ իրավական գնահատական՝ ապահովելով բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ ուսումնասիրություն։
5. Ներքին գործերի նախարարությունը և Փաստաբանների պալատը կստեղծեն ոստիկանության ծառայողներից և փաստաբաններից կազմված հանձնախումբ՝ նման իրավիճակներում օպերատիվ արձագանքելու, փոխադարձ քննարկումներ, վերապատրաստման դասընթացներ կազմակերպելու, ինչպես նաև ոստիկանության ծառայողների և փաստաբանների վարքագծի հետ կապված հարցերը քննարկելու նպատակով:
6․ Ներքին գործերի նախարարությունը և Փաստաբանների պալատը մոտ օրերս կստորագրեն համագործակցության հուշագիր:
Հիշեցնենք, որ Փաստաբանների պալատը եռօրյա գործադուլ էր
հայտարարել ոստիկանապետի հրաժարականի պահանջով: Պատճառը ոստիկանությունում փաստաբաններին ծեծի ենթարկելու դեպքերն են: Նրանք Փաստաբանների պալատի վարչական շենքի մոտակայքից քայլերթով գնում են դեպի Ներքին գործերի նախարարություն՝ ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանի հրաժարականի պահանջով, իրենց հետ տանում են մեծադիր պաստառ, որը հանձնելու են ոստիկանապետին: Դա «Փաստաբանության թշնամի» հավաստագիրն է: