Հայ-թուրքական սահմանի «Մարգարա» մաքսակետում մոդուլային տաղավարներ կտեղադրվեն։ Կապալառու «Արտկոն» ՓԲԸ-ին վճարվել է 140,4 մլն դրամ, ևս 110,2 մլն դրամանհրաժեշտ է փոխանցվել երեք մոդուլային տաղավարների հիմքերի սալերի աշխատանքների իրականացման պայմանով:
Մաքսակետի կառուցման 2-րդ փուլի նախագծանախահաշվային փաստաթղթերը ենթարկվել են քաղաքաշինական փորձաքննության, որի համաձայն 2-րդ փուլի ամփոփ նախահաշվային ընդհանուր արժեքը կազմում է 632,6 մլն դրամ, որից շինմոնտաժային աշխատանքների և սարքավորումների համար՝ 620,8 մլն դրամ, տեխնիկական հսկողության ծառայության համար՝ 8,1 մլն դրամ և հեղինակային հսկողության ծառայության համար՝ 3,7 մլն դրամ:
Մաքսակետի գործարկման համար սահմանված սեղմ ժամկետները և դրա կառուցման գործընթացին առնչվող ոչ ստանդարտ մոտեցումները անհրաժեշտություն է առաջացել գլխավոր կապալառու «Արտկոն» ՓԲԸ-ին տրամադրել կնքվելիք պայմանագրի արժեքի հիսուն տոկոսի չափով գումար՝ հիմնական մասնաշենքի մետաղական կոնստրուկցիայի, ինչպես նաև մաքսային անցակետի տարածքում առնվազն 3 մոդուլային տաղավարների, լրակազմ ենթակայանի առկայության համար։