Բաքվում 11,5 տարվա ազատազրկման դատապարտված Հարություն Հովագիմյանը և Կարեն Ղազարյանը զրկվել են տեսակապի միջոցով իրենց ընտանիքների հետ շփվելու հնարավորությունից, «Հրապարակ»-ին հայտնել է ԿԽՄԿ հայաստանյան պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։
Նա մանրամասնել է, որ վերջին անգամ ԿԽՄԿ-ի ներկայացուցիչներն Ադրբեջանում պահվող հայերին այցելել են հունիսի վերջին-հուլիսի սկզբին։ «Ինչ վերաբերում է տեսաուղերձներին կամ հեռախոսազանգերին, նամակներին, իհարկե, այս ամենն անելու հնարավորություն է տրվել բոլորին՝ բացառությամբ վերջերս գերի ընկած երկու հայերի»,- ասել է Ամատունին։
Նա պարզաբանել է, որ մայիսի 26-ին ադրբեջանցիների կողմից առևանգված երկու հայ զինծառայողներին հնարավորություն է տրվել իրենց ընտանիքների հետ շփվել միայն նամակների տեսքով՝ ԿԽՄԿ-ի միջոցով։ Ամատունին նշել է, որ իրենք Բաքվի իշխանությունների հետ ճշտում են այս սահմանափակման պատճառը, սակայն չի մանրամասնել, թե կոնկրետ ինչ թեմաներ են քննարկվում և կոնկրետ ում հետ։
Նա նշել է նաև, որ նամակների փոխանակումը նախապայման է, սակայն մեղադրող կողմն է որոշում՝ բանտարկյալները կարո՞ղ են տեսազանգով կամ հեռախոսազանգով շփվել իրենց ընտանիքների հետ, թե՞ ոչ։
Հայաստանում ադրբեջանցիների հետ Հովագիմյանի և Ղազարյանի հնարավոր փոխանակման վերաբերյալ Ամատունին ասել է. «Մեր մարդասիրական, չեզոք և անաչառ մանդատը թույլ չի տալիս պատասխանել նման հարցերի»:
Հուլիսի 7-ին Սումգայիթի դատարանը մայիսի 26-ին ադրբեջանցիների կողմից առևանգված հայ զինծառայողներ Հովագիմյանին և Ղազարյանին դատապարտել էր 11,5 տարվա ազատազրկման։ Նրանք մեղադրվում էին «Ադրբեջանի պետական սահմանի ապօրինի խախտման» և այս երկրի տարածքում «ահաբեկչական հարձակում ծրագրելու» մեջ։
Մայիսի 26-ին Հայաստանի ՊՆ-ն հայտնել էր մարտական դիրքեր սնունդ առաքող երկու զինծառայողների հետ կապի կորստի մասին։ Նույն օրը ադրբեջանական ԶԼՄ-ները, ապա ադրբեջանական սահմանային ծառայությունը հայտարարել էին, որ «հայկական կողմը ներթափանցելու դիվերսիոն փորձ է կատարել, երկու հայ զինծառայող կալանավորվել է»։
Ավելի ուշ ՊՆ-ն հայտարարել էր միջդիրքային ճանապարհին ՀՀ ԶՈւ 2 զինծառայողների կողմից շահագործվող թիկունքային մատակարարման ավտոմեքենայի հայտնաբերման մասին, որը բեռնված էր սննդով և ջրով՝ նախատեսված մարտական հենակետերի համար։ Մայիսի 27-ին Պետական սահմանային ծառայությունը և Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարել էին հայ զինծառայողներին կալանավորելու և «հետաքննությանը որպես կասկածյալ ներգրավելու մասին»։
Մայիսի 27-ին Հայաստանի քննչական կոմիտեն հայտնել էր, որ ադրբեջանական զինված խումբը խախտել է Հայաստանի սահմանը և առևանգել երկու զինծառայողի, որոնց հետ կապը կորել էր մայիսի 26-ին։ Մայիսի 28-ին ադրբեջանական դատարանը կալանավորել էր Հովագիմյանին և Ղազարյանին։
Բայրամովը գերմանացի գործընկերոջը մեղադրել է Ադրբեջանի դեմ «համակարգված կողմնակալ զրպարտչական արշավի» մեջ
Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Բաքվում գտնվող գերմանացի գործընկեր Անալենա Բերբոքի հետ հանդիպմանը մեղադրել է նրան Ադրբեջանի դեմ «համակարգված կողմնակալ...