Սահմանազատման հանձնաժողովի սահմանին կայանալիք հանդիպումները Հայաստանի ու Ադրբեջանի որոշմամբ կկազմակերպվեն ամեն անգամ պետական սահմանի տարբեր հատվածներում:
Տեղեկությունն Armenia Today-ին հաղորդեց Մհեր Գրիգորյանի գրասենյակի մամուլի քարտուղար Անի Բաբայանը:
Բաբայանը նշեց, որ դա չի նշանակում, թե կողմերը չեն կարող հանդիպումներ ունենալ երրորդ երկրներում: Խոսքը միայն սահմանին կազմակերպվելիք հանդիպումների մասին է:
Հիշեցնենք, որ հուլիսի 12-ին տեղի էր ունեցել Գրիգորյան-Մուստաֆաև 4-րդ հանդիպումը, որը կազմակերպվել էր Տավուշի հարակից սահմանային գոտում:
Կողմերը շարունակել էին սահմանազատման հարցերի քննարկումը, անդրադարձել կազմակերպչական և ընթացակարգային մի շարք հարցերի, ինչպես նաև կողմերը պայմանավորվել են աշխատանքային կարգով որոշել հանձնաժողովների հաջորդ հանդիպման անցկացման օրն ու վայրը: