Հայաստանը չի կարող մասնակցել սեպտեմբերի 1-6-ը Բելառուսում անցկացվելիք ՀԱՊԿ զորավարժություններին, որտեղ անդամ երկրների փրկարարները կմշակեն «միջուկային վթարի» վերացումը։
Տեղեկությունը Armenia Today-ին հայտնեց ՆԳՆ ոստիկանության ԶԼՄ և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Զարզանդ Գաբրիելյանը։ Նրա խոսքով՝ պատճառը փրկարար ծառայության ծանրաբեռնվածությունն է։
Նշենք, որ Բելառուսի տարածքում նախատեսվում են համատեղ և հատուկ 4 վարժանքներ, որոնց ընթացակարգերը հաստատվել են մարտի 30-ին Հավաքական ուժերի հետ վարժանքների նախապատրաստման առաջին կադրային բանակցությունների ժամանակ։