Հուլիսի 29-ին ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել ԶՈՒ բարոյահոգեբանական ապահովման վարչության կազմավորման 30-ամյակին նվիրված հավաք-խորհրդակցություն, հայտնում է ՀՀ ՊՆ-ն։
«Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ
Ասրյանը շնորհավորել է վարչության անձնակազմին հոբելյանի առթիվ ու մաղթել բարի և արգասաբեր ծառայություն»,- ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ բարեխիղճ ծառայությամբ աչքի ընկած մի շարք զինծառայողներ պարգևատրվել են պատվոգրերով և գերատեսչական մեդալներով։