ՀՀ արտգործնախարարությունը Լաչինի միջանցքի անցակետում Ադրբեջանի կողմից Վագիֆ Խաչատրյանին առևանգելը որակել է որպես միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտում։
«Մեզ անհանգստացնում է լուրերն այն մասին, որ Լեռնային Ղարաբաղից ԿԽՄԿ-ի ուղեկցությամբ բուժման նպատակով Հայաստան տեղափոխվող 68-ամյա հիվանդին ադրբեջանցի սահմանապահներն առևանգել են ապօրինի հաստատված անցակետից։ Միջազգային մարդասիրական պաշտպանության տակ գտնվող անձի առևանգումը միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտում է»,- Twitter-ի իր միկգրոբլոգում գրել է ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ադրբեջանցի զինվորականները բերման են ենթարկել արցախցի 68-ամյա մի բնակչի, որը ԿԽՄԿ-ի ուղեկցությամբ մեկնում էր Երևան՝ բուժման նպատակով։ Տղամարդուն ձերբակալել են Լաչինի միջանցքում տեղադրված ապօրինի անցակետում։ Ավելի ուշ ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով երկրի Դատախազությանը, տեղեկացրեցին Վագիֆ Խաչատրյանի կալանավորման մասին։