ԿԽՄԿ ներկայացուցիչները դեռևս չեն տեսակցել Ադրբեջանում ձերբակալված Ռաշիդ Բեգլարյանին։ Տեղեկությունն Armenia Today-ին հայտնեց ԿԽՄԿ հաղորդակցման ծրագրերի համակարգող Զառա Ամառունին։
Ինչ վերաբերվում է Բաքվում պահվող գերիներին, ապա Ամատունու խոսքով՝ վերջին անգամ նրանց այցելել են հունիսի վերջ-հուլիսի սկիզբ ընկած ժամանակահատվածում։
«Այդ տեսակցության ժամանակ նրանց հնարավորություն է տրվել կապվել իրենց ընտանիքների հետ՝ նամակների և ձայնագրված տեսաուղերձների միջոցով, տրվել է նաև հեռախոսազանգերի հնարավորություն»,- նշեց Ամատունին։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 4-ին ՀՀ ՊՆ-ն հայտնել էր, որ ադրբեջանական կողմը ԱՄՆ միջնորդությամբ հայկական կողմին է վերադարձրել 17 հայ ռազմագերիների։ Բաքուն այս պահին հաստատում է 33 անձի գերությունը: