Կոպենհագենում՝ ԵՄ ներկայացուցչության առջև, օգոստոսի 4-ին հայ համայնքի ներկայացուցիչները հանուն Արցախի մեկօրյա հացադուլ են արել, տեղեկացրել է հացադուլին միացած քաղաքացի Լիլիթ Սահակյանը։
«Մեր հացադուլը հանուն Արցախի երեխաների, հանուն Արցախի կանանց, հանուն Արցախի տղամարդկանց, հանուն մեր իսկ արժանապատվության է։ Ամեն ինչ հանուն Արցախի, ամեն ինչ հանուն միասնության ու փրկության»,-գրել է նա։
2022-ի դեկտեմբերի 12-ին մի խումբ ադրբեջանցիներ` «բնապահպանական» պատճառաբանություններով ժամը 10:30-ից փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները: Այսօրվա դրությամբ ճանապարհը շարունակում է փակ մնալ: Արցախի ԱԽ նիստում որոշում է կայացվել դիմել ՌԴ Արցախի Հանրապետությունում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը՝ անընդունելի համարելով միջանցքի փակումը: Հունիսի 15-ից Ադրբեջանն արգելել է Լաչինի միջանցքով հումանիտար փոխադրումները։