ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի քարտուղար Մեթյու Միլլերը մեկնաբանել է Ռուսաստանի նախազգուշացմանը։ Խոսքը Հայաստանի և Ադրբեջանի միջև հապճեպ խաղաղություն պայմանագրի դեպքում նոր հակամարտության ռիսկի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ի նախազգուշացման մասին է։
«Ես չեմ ուզում խոսել Ռուսաստանի մասին, երբ խոսքը վերաբերում է Հայաստանին և Ադրբեջանին։ Ուզում եմ խոսել այն երկու երկրների մասին, որոնք այդ վեճի անմիջական կողմերն են։ Մենք կարծում ենք, որ, չնայած այլ երկրների կողմից ցանկացած մեկնաբանության, որոնք կողմ դիրքորոշում չեն այդ հարցում, համաձայնագիրը մնում է հասանելիության սահմաններում։ Համաձայնագրին հասնելու համար մենք կշարունակենք աշխատել նրանց հետ»,-ընդգծել Է Միլլերը:
Ռուսաստանի ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Դենիս Գոնչարը օգոստոսի 4-ին հայտարարել էր, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև հապճեպ հաշտության պայմանագիր կնքելու փորձը ապագայում կարող է նոր հակամարտությունների հանգեցնել:
«Հապճեպ պատրաստված, հում խաղաղության պայմանագիրը կայուն խաղաղություն չի բերի տարածաշրջանին։ Այն ապագայում նոր հակամարտությունների և ողբերգությունների համար նախադրյալներ կստեղծի։ Առաջնահերթությունը պետք է տրվի ոչ թե արագությանը, այլ հավասարակշռված և փոխընդունելի որոշումների ստեղծմանը»,-նշել Է դիվանագետը։