Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը վայր է դրել մանդատն ու վերահաստատել Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու որոշումը։ Նա այս մասին հայտնել է Facebook-յան իր էջում՝ տեղեկացնելով, որ գլխավորելու է «Մայր Հայաստան» դաշինքը։
«Մանդատից հրաժարվելը ոչ թե օրենսդրության պահանջ է, այլ քաղաքական որոշման արդյունք։ Ես ինձ պատգամավորական մանդատով չեմ ուզում ապահովագրել, ինքս ինձ հետդարձի ճանապարհ չեմ թողնում, քանզի ընտրողից ակնկալում եմ, որ ինքն էլ ի՛ր վճռականությունը կցուցաբերի»,-հայտարարել է նա։
Երևանի ավագանու ընտրությունները կանցկացվեն սեպտեմբերի 17-ին։
Երևանի ավագանու վերջին ընտրությունները տեղի են ունեցել 2018 թվականի սեպտեմբերի 23-ին: Ավագանին իր լիազորությունները ստանձնել է 2018 թվականի հոկտեմբերի 10-ին: Վերջինիս լիազորությունները ժամկետը լրանում է 2023 թվականի հոկտեմբերի 10-ին:
Մանրամասները՝ տեսանյութում։