Երևանի նախկին քաղաքապետ, դերասան Հայկ Մարությանը հրապարակել է «Քաղաքապետը» մոնոներկայացումը, որը 16 ժամում 218 հազար դիտում է ունեցել։
««Քաղաքապետը» մոնոներկայացումը ավարտեց իր թատերական շրջանը և արդեն հասանելի է համացանցում: Ներկայացման ընթացքում հնչում են, եթե ոչ բոլոր, ապա շատ հարցերի պատասխաններ»,-գրել է Հայկ Մարությանը։
Քաղաքապետի պաշտոնից հեռանալուց հետո որոշ ժամանակ անց Մարությանը հրապարկել էր մոնո-ներկայացման անոնսը, որը բուռն արձագանքների էր արժանացել: Ներկայացումների տոմսերը մի քանի ժամում սպառվել էին:
Օգոստոսի 8-ին Հայկ Մարությանը հայտարարել էր, որ մասնակցելու է սեպտեմբերի 17-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին։ Նա քաղաքապետի թեկնածու է։