Մեզ հավաստի տեղեկություններ են հասել, թե ծրագրեր են մշակվում Լաչինի միջանցքը միակողմանիորեն բացելու, այսինքն՝ ԼՂ-ից ելք թույլ տալու՝ մուտք թույլ չտալու ուղղությամբ, կառավարության օգոստոսի 24-ի նիստում հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Իրադրության միակ փոփոխությունն այն է, որ Կարմիր խաչի և ՌԴ խաղաղապահ զորախմբի միջոցով բուժման կարիք ունեցող և այլ քաղաքացիների որոշակի շարժ է սկսվել Լաչինի միջանցքով։
«Ուզում եմ հիշեցնել, որ այս պահին էլ ՀՀ-ում են գտնվում ԼՂ բազմաթիվ բնակիչներ, որոնք չեն կարողանում վերադառնալ ԼՂ։ Նրանցից շուրջ 5000-ը՝ նախորդ տարվա դեկտեմբերից Լաչինի միջանցքի ապօրինի փակ լինելու հետևանքով, ևս շուրջ 30 000-ը՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 7-րդ կետի չկատարման հետևանքով»,- ասաց վարչապետը։
Փաշինյանը նշեց, որ Բաքվի նպատակն Արցախը հայաթափելն է՝ ինչ եղանակով էլ լինի․ սովահարության, ռազմական օպերացիայի, թե այլ միջոցներով։
2022-ի դեկտեմբերի 12-ին մի խումբ ադրբեջանցիներ` «բնապահպանական» պատճառաբանություններով ժամը 10:30-ից փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները: Այսօրվա դրությամբ ճանապարհը շարունակում է փակ մնալ: Արցախի ԱԽ նիստում որոշում է կայացվել դիմել ՌԴ Արցախի Հանրապետությունում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը՝ անընդունելի համարելով միջանցքի փակումը: Հունիսի 15-ից Ադրբեջանն արգելափակել Լաչինի միջանցքով հումանիտար փոխադրումները։
Մանրամասները՝ տեսանյութում։