ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը ժամանել է Հայաստան։ Նրան օդանավակայանում դիմավորել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Միշուստինը Ծաղկաձոր քաղաքում կմասնակցի ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին։
Նրան այնտեղ դիմավորել ու ողջունել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Հիշեցնենք, որ Հայաստանում օգոստոսի 24-ին տեղի է ունենալու Եվրասիական միջկառավարական խորհրդի արտահերթ նիստ: Նիստի ընթացքում կքննարկվեն եվրասիական ինտեգրացիային և համագործակցությանը վերաբերող արդիական մի շարք հարցեր: