ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը Կոռնիձորում ծանոթացել է Լաչինի միջանցքում տեղի ունեցող իրավիճակի մասին, հայտնել է «Լուրեր»-ը:
Նշված է, որ նա օգոստոսի 22-ից Հայաստանում է՝ Լաչինի միջանցք այցելելու և առկա իրավիճակի մասին զեկուցելու՝ ԵԱՀԿ գործող նախագահի հանձնարարականով,
Կոռնիձորում գտնվող կայքի նկարահանող խումբը հայտնել է, որ Կասպրչիկն այցելել է Կոռնիձորի սահմանային հատված, որտեղ արդեն մեկ ամսից ավելի է՝ Լեռնային Ղարաբաղ մուտքին են սպասում հումանիտար ճգնաժամը մեղմելու նպատակով Հայաստանից ուղարկված հումանիտար աջակցությամբ բեռնված մեքենաները:
Բացի Հայաստան այցից, Կասպրչիկը նախատեսել է նաև Ադրբեջան այցելել, սակայն պաշտոնական Բաքուն այդ այցին համաձայնություն չի տվել, հայտնել է ադրբեջանական APA գործակալությունը։
Նշվում է, որ Բաքուն նման այցի անհրաժեշտություն չի տեսել և «դա համարել է ժամանակի անիմաստ կորուստ»։