Նախագահ Վահագն Խաչատուրյանն Արմեն Ավթանդիլյանին ազատել է ՀՀ ՊՆ պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության պետի պաշտոնից։
Ավթանդիլյանին պաշտոնից ազատելու մասին հրամանագիրը հրապարակվել է նախագահի կայքում։
Փաստաթղթի տեքստի համաձայն՝ որոշումն ընդունվել է վարչապետի առաջարկի հիման վրա։