Երեւանի ավագանու ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանը կառավարությունում մեծ «չիստկա» կիրականացնի։ «Հրապարակ»-ի աղբյուրները հայտնում են, որ առնվազն հինգ նախարար է հրաժեշտ տալու աթոռին՝ տարբեր պատճառներով:
«Նրանցից ոմանք հարուցել են իրենց նշանակողի դժգոհությունը՝ աշխատանքային պարտականությունները ոչ պատշաճ կատարելու պատճառով, որոշները կոռուպցիոն սխեմաների մեջ են ներգրավվել, որոնցից վարչապետը տեղյակ չի եղել` այսպես ասած, բռնվել են: Ընտրություններից առաջ նրանց ձեռք չեն տալիս, որ իշխող ուժի ռեյտինգը չընկնի»,- գրել է թերթը։
Ըստ աղբյուրի՝ այդ ցանկում է ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը: Մյուս հավանական թեկնածուներն են Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը, Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը, Սոցապնախարար Նարեկ Մկրտչյանը, որը Սուրեն Պապիկյանի քավորն է, ինչպես նաև ԲՏԱ նախարար Ռոբերտ Խաչատրյանը։