Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթը կոչ է արել ընդլայնել Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության ազդեցությունն Ադրբեջանի տարածքում։ «ԵՄ-ն և Գերմանիան չպետք է լռեն»,- գրել է նա X-ում (նախկինում՝ Twitter):
Ռոթը խոսել է Արցախում էթնիկ զտումների և հումանիտար աղետի վտանգի մասին, որը, ըստ նրա, սպառնում է Հարավային Կովկասի կայունությանը և անվտանգությանը։ Նա նաև կոչ է արել բացել Լաչինի միջանցքը և անհապաղ ապաշրջափակել Արցախը։
«Մեզ անհրաժեշտ է Եվրոպայի խորհրդի փաստահավաք առաքելություն Լեռնային Ղարաբաղում։ Հայաստանում ԵՄ առաքելությունը (EUMA) պետք է ուժեղացվի, նրա գործունեությունը պետք է տարածվի նաև Ադրբեջանի պետական տարածքի վրա»,- ընդգծել է Ռոթը։
Արցախը շրջափակման մեջ է 2022 թվականի դեկտեմբերի 12-ից. Փետրվարի 20-ին Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելությունը սկսել է իր գործունեությունը։ Այն ունի շուրջ 100 հոգանոց անձնակազմ, այդ թվում՝ 50 անզեն դիտորդներ։ Օգոստոսի 1-ին Գերմանիայի ԱԳՆ-ն աջակցել է Արդարադատության միջազգային դատարանի որոշումը Լաչինի միջանցքի բացման վերաբերյալ։
Փաշինյանը ծննդյան օրվա առթիվ շնորհավորել է Մակրոնին և հրավիրել Հայաստան
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծննդյան օրվա առթիվ շնորհավորել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին և նշել, որ ակնկալում է հաջորդ տարի...