Նախագահ Վահագն Խաչատուրյանի աշխատակազմը 30 հազար դրամով ուղղագրությունը ստուգող համակարգչային ծրագիր է ձեռք բերել, հայտնել է «Հրապարակ»-ը:
Գնումը կատարվել է «Լիդեր Պրոֆի» ընկերությունից։ Համակարգչային ծրագիրը կոչվում է «Արմենիան փաուեր Սփեյլ»։
«Փաստորեն, նույնիսկ ուղղագրությունը ստուգել չեն ցանկանում պետական համակարգում և դրա համար պետական միջոցներից համակարգչային ծրագրեր են գնում, որ իրենց հսկա աշխատակազմերը, որոնք պետական բյուջեից ահռելի աշխատավարձեր են ստանում, սուրճ խմելու եւ պարապությունից ճանճ քշելու գործից հանկարծ չկտրվեն»,- գրել է թերթը։