Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը մեկնաբանել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրաժարականը։
«Ուրախացա»,- լրագրողների հետ զրույցում ասաց Քոչարյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպես է վերաբերվում հրաժարականին։ Երկրորդ նախագահը հրաժարվեց այլ մեկնաբանություններից:
Ռոբերտ Քոչարյանն այսօր Երևանում մասնակցել է ընդդիմադիր քաղաքական ուժերի հանրահավաքին ի պաշտպանություն Արցախի։
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 1-ին հրաժարականի դիմում է ներկայացրել Հանրապետության Ազգային ժողով։ Ավելի վաղ նա հրամանագիր է ստորագրել Գուրգեն Ներսիսյանին հանրապետության պետնախարարի պաշտոնից ազատելու մասին և այս պաշտոնում նշանակել Անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Շահրամանյանին։