ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը մի շարք դեսպանների հետ կանչելու և նրանց փոխարեն նոր դեսպաններ նշանակելու մասին հրամանագրեր է ստորագրել, տեղեկանում ենք նախագահի պաշտոնական կայքից։
Նախագահի հրամանագրով Ալեքսանդր Արզումանյանը հետ են կանչվել համատեղության կարգով Շվեդիայում, Դանիայում, Նորվեգիայում, Ֆինլանդիայում և Իսլանդիայում ՀՀ դեսպանի պաշտոնից և նշանակվել է Լեհաստանում ՀՀ դեսպան:
Աննա Աղաջանյանին հետ են կանչել Բելգիայում ՀՀ դեսպանի և ԵՄ-ում ՀՀ ներկայացուցչության ղեկավարի պաշտոնից և նշանակել Շվեդիայում ՀՀ դեսպան: Նախագահի մեկ այլ հրամանագրով Տիգրան Բալայանը նշանակվել Բելգիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան և Եվրոպական միությունում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչության ղեկավար։ Տիգրան Բալայանը հետ է կանչել Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի և Քիմիական զենքի արգելման կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչի պաշտոնից:
Սամվել Մկրտչյանին հետ են կանչել Լեհաստանում Հայաստանի դեսպանի պաշտոնից։
Նախագահի մեկ այլ հրամանագրով Միսակ Բալասանյանը նշանակվել է Իրաքում Հայաստանի դեսպան: Միսակ Բալասանյանը Գյումրիի նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի որդին է։ 2018 թվականին տեղի ունեցած հեղափոխությունից հետո ՊԵԿ-ը հայտնեց, որ Բալասանյաններին պատկանող այս ընկերությունը 2016-2017 թվականների ընթացքում 300 միլիոն ՀՀ դրամի չափով պակաս հարկեր է վճարել պետական բյուջե։ Այս բացահայտումից հետո Միսակ Բալասանյանի ընկերությունը վերականգնեց պետությանը պատճառված վնասները։