ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը չի պատրաստվում մեկնաբանել Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովայի ասածները, քանի որ կարծում է, որ իր «մակարդակը չէ»։
«Ես չեմ պատրաստվում արձագանքել ինչ-որ գերատեսչության ինչ-որ քարտուղարուհու, որը, կարծում եմ, իմ մակարդակը չէ։ ԱԳՆ բաժին կա, թող իրենք արձագանքեն։ Թող ինքն իր դարդերով տապակվի», – լրագրողի հետ զրույցում ասել է Ազգային ժողովի նախագահը։
Ավելի վաղ Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել էր «La Repubblica»-ին տված հարցազրույցում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հայտարարությունը, ինչպես նաև Հայաստանի խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանի խոսքերը։