Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպանության համար նոր, առանձին շինության ձեռքբերման համար ՀՀ կառավարությունը հատկացրեց գումար՝ պահուստային ֆոնդից։ Որոշումն ընդունվեց կառավարության սեպտեմբերի 7-ի նիստում։
Ըստ նախագծի՝ 2023թ. ապրիլ ամսից Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպանության կողմից բանակցություններ են իրականացվել Լոնդոնի 31 Ա Սեյնթ Ջեյմս հրապարակում տեղակայված անշարժ գույքի ձեռքբերման նպատակով: Շենքը ձեռք է բերվելու սեփականության իրավունքով: Այն ունի պատմամշակութային գրանցում, գտնվում է Լոնդոնի ամենաներկայանալի վայրերից մեկում, կազմված է 5 հարկից (նկուղայինով՝ 6), ունի ընդունելության սրահ:
Բանակցությունների արդյունքում համաձայնություն է ձեռք բերվել շենքը սեփականացնել ընդհանուր 17 380 800 (8 255 880 000 ՀՀ դրամ) ֆունտ ստերլինգ: