ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան պատասխանել է Հայաստանի խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանի մեկնաբանությանը, ով իրեն անվանել էր «քարտուղարուհի»։ Զախարովայի խոսքով՝ Սիմոնյանը «դուրս է տվել առանց մտածելու»։
ՀՀ ԱԺ նախագահը Զախարովային անվանել էր «քարտուղարուհի»՝ մեկնաբանելով իրեն ուղղված նրա խոսքերը։ Սիմոնյանն ընդգծել էր, որ «չի պատրաստվում պատասխանել ինչ-որ գերատեսչության քարտուղարուհու»՝ հավելելով, որ դա «իր մակարդակը չէ»։
«Մի՛ նեղացեք, այս մարդը, վստահ եմ, դուրս է տվել առանց մտածելու։ Նրա խոսքերի պատճառով մի տարածեք ձեր վերաբերմունքը հայ ժողովրդին. հայ ժողովուրդն իմաստուն է, բազմաչարչար ու սիրառատ»,- գրել է Զախարովան։
Զախարովայի և Սիմոնյանի «հակասություններն» սկսվել էին այն բանից հետո, երբ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը մեկնաբանել էր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի La Repubblica-ին տված հարցազրույցը, որտեղ Փաշինյանը Հայաստանի անվտանգության կախվածությունը մեկ կենտրոնից անվանել էր «ռազմավարական սխալ» և հայտարարել, որ Ռուսաստանը «հեռանանում է Հարավային Կովկասից», իսկ ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում չեն կատարում այն առաքելությունը, որն ստանձնել են 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ»։
Դատախազությունն ընթացք է տվել Տարոն Չախոյանի դեմ Թագուհի Թովմասյանի ներկայացրած հաղորդմանը
ՀՀ գլխավոր դատախազությունն ընթացք է տվել վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանի դեմ ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանի ներկայացրած հաղորդմանը, Armenia...