Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը Հայաստանի հետ սահմանին ադրբեջանական զորքերի կուտակումը բացատրել է որպես նախապես պլանավորված զորավարժություններ: Այս մասին նա հայտնել է Reuters-ին։
«Սա կանոնավոր պլանավորման գործընթացի մի մասն է»,- պարզաբանել է նա՝ նշելով, որ զորավարժությունները աշուն-ձմեռ շրջանի նախապատրաստական աշխատանքների մաս են կազմում:
Հաջիևը նաև մեղադրել է Հայաստանին Ադրբեջանի հետ սահմանին զորքեր կենտրոնացնելու և նոր սպառազինության համակարգեր գնելու մեջ։
Արցախի պաշտպանության նախարարությունը սեպտեմբերի 5-ին հրապարակել է շփման գծում ադրբեջանական մեծ քանակությամբ զինտեխնիկայի, այդ թվում՝ հրետանու տեղաշարժի և կենտրոնացման տեսանյութ։ Ադրբեջանի ԶՈւ հատուկ նշանակության ջոկատների («Յաշմա» և «Կոմանդո») կենտրոնացվածության մասին սահմանին հայտարարել է նաև Հայաստանի նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանը։
Սեպտեմբերի 7-ին Հայաստանի վարչապետը Բաքվին մեղադրել է Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի դեմ նոր հարձակում սկսելու մտադրության մեջ։ Սեպտեմբերի 7-ին Հայաստանի վարչապետը Բաքվին մեղադրել է Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի դեմ նոր հարձակում սկսելու մտադրության մեջ։ Ադրբեջանի ԱԳՆ-ն Փաշինյանի հայտարարությունները որակել է քաղաքական մանիպուլյացիա, ինչին ի պատասխան Երևանն ասել է, որ շահագրգռված չէ ռազմական էսկալացիայով և տարածքային պահանջներ չունի Ադրբեջանի դեմ։