«Ժողովուրդ» օրաթերթը գրում է, որ ՔՊ-ի հետ չհամագործակցելու համար քաղաքապետի թեկնածուներից մեկի փեսային փաստացի ստիպել են ազատման դիմում գրել:
«Օրաթերթի տեղեկություններով՝ օրերս Կարեն Անդրեասյանը և Գրիգոր Մինասյանը փաստացի ստիպել են Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռուբեն Ներսիսյանին, որպեսզի աշխատանքից ազատման դիմում գրի կամավոր: Պատճառը Երևանի ավագանու ընտրությունների մասնակից, «Հաղթանակ» կուսակցության քաղաքապետի թեկնածու Վիկտոր Մնացականյանն է»,- ասված է հոդվածում:
Ըստ հրապարակման՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը տարբեր օղակներով փորձում է հնարավոր թեկնածուների հետ հանդիպել, խոստումներ ստանալ, թե ընտրություններից հետո արդյոք պատրաստվում են ՔՊ-ի հետ կոալիցիա-դաշինք ձևավորել և քաղաքապետ ընտրել ՔՊ թեկնածուին: «Մնացականյանը կտրուկ մեժել է համագործակցությունը ՔՊ-ի հետ, նրա փեսային՝ դատավոր Ռուբեն Ներսիսյանին, ստիպել են ԲԴԽ-ից ազատման դիմում գրել հեռանալ»,- ասված է հրապարակման մեջ:
«Ժողովուրդ» օրաթերթը գրել է, որ դատավոր Ռուբեն Ներսիսյանը երեկ ողջ օրը չի պատասխանել հեռախոսազանգերին, իսկ ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանն իր խոսնակի միջոցով փոխանցել է, որ «բացառիկ հորինվածքներն ու բամբասանքները զվարճալի կլինի մեկնաբանել»: