Լաչինի միջանցքը պետք է բացվի, մյուս ճանապարհների հետ կապված հարցը ԼՂ իշխանությունների և ԼՂ ժողովրդի որոշելիքն է, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ական պատգամավոր Սարգիս Խանդանյանը՝ անդրադառնալով
«Լաչինի միջանցքը պետք է անհապաղ բացվի, իսկ մյուս ճանապարհների հետ կապված չէի ցանկանա մեկնաբանություն տալ, որովհետև դա Լեռնային Ղարաբաղի իշխանությունների և ժողովրդի որոշելիքն է։ Չեմ կարծում, որ Հայաստանն այստեղ պետք է միջամտի»,-նծեց Խանդանյանը՝ անդրադառնալով Ակնայի ճանապարհը Լաչինի միջանցքին զուգահեռ գործարկելու հնարավորությանը։
Նա նաև հայտնել է, որ Աադրբեջանական կողմը դեռևս չի արձագանքել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի վերաբերյալ հայկական կողմի նոր առաջարկներին։
«Իմ տեղեկություններով մինչև այս պահը Ադրբեջանը դեռևս չի արձագանքել այդ առաջարկներին»,-ասել է Խանդանյանը։
Օգոստոսի 24-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ ՀՀ կառավարությունը ադրբեջանական կողմին է առաջարկել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի իր նոր առաջարկները։
Հուլիսի 6-ի կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի տեքստը դեռ պատրաստ չէ ստորագրման։
Հուլիսի 21-ին «France-Presse»-ին տված հարցազրույցում Փաշինյանն ասել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև նոր պատերազմ հնարավոր է երկու երկրների միջև խաղաղ պայմանագրի բացակայության դեպքում։
Ռուսաստանի ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Դենիս Գոնչարը օգոստոսի 4-ին հայտարարել էր, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև հապճեպ հաշտության պայմանագիր կնքելու փորձը ապագայում կարող է նոր հակամարտությունների հանգեցնել:
ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի քարտուղար Մեթյու Միլլերը մեկնաբանել է Ռուսաստանի նախազգուշացմանը։ Խոսքը Հայաստանի և Ադրբեջանի միջև հապճեպ խաղաղություն պայմանագրի դեպքում նոր հակամարտության ռիսկի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ի նախազգուշացման մասին է։ Փաշինյանը վերահաստատեց հայկական կողմի հավատարմությունը խաղաղության օրակարգին։
Փետրվարի սկզբին արտգործնախարար Արարատ Միրզոյանն ասել էր, որ Հայաստանը խաղաղության պայմանագրի վերաբերյալ նոր առաջարկներ է ստացել Ադրբեջանից։ Ավելի ուշ՝ փետրվարի 16-ին, Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանն ավարտել է խաղաղության պայմանագրի նախագծի աշխատանքի փուլը և նոր առաջարկներ է ներկայացրել Բաքվին։ Միրզոյանը մարտի 22-ին ընդգծել էր, որ Երեւանն աշխատում է պայմանագրի վերաբերյալ Բաքվի առաջարկների վրա եւ շուտով պատասխան կուղարկի Ադրբեջանին։ Ապրիլի 20-ին Բաքուն հայտարարել էր խաղաղության առաջարկներին Երեւանի պատասխանի բացակայության մասին։
Մանրամասն՝ տեսանյութում։