Իրանը պատրաստ է հանդես գալ որպես միջնորդ՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև լարվածությունը կարգավորելու համար, ասել է Իրան-Ադրբեջան համատեղ տնտեսական հանձնաժողովի նախագահ Մեհրդադ Բազրփաշը: Ինչպես հաղորդում է Tasnim-ը, նա այդ մասին հայտնել է չորեքշաբթի օրը Մուստաֆաևի հետ հեռախոսազրույցի ժամանակ։
Բազրփաշը ընդգծել է Ադրբեջանի և տարածաշրջանի այլ երկրների տարածքային ամբողջականությունը հարգելու անհրաժեշտությունը։ Սակայն նա հավելել է, որ Իրանը դեմ է տարածաշրջանում արտաքին միջամտությանը. «Մենք կարծում ենք, որ տարածաշրջանի երկրների առջեւ ծառացած խնդիրները պետք է լուծեն իրենք՝ տարածաշրջանի երկրները, քանի որ արտաքին միջամտությունը կսրի առկա խնդիրները»։