ԶԼՄ-ներին հայտնի է դարձել, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջիկայում որ նախարարներին է պատրաստվում աշխատանքից ազատել։
«Ժողովուրդ» օրաթերթը գրել է, որ Փաշինյանը մտադիր է աշխատանքից ազատել ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանին, Բնապահպանության նախարար Հակոբ Սիմիդյանին, Տարածքային կառավարման նախարար Գնել Սանոսյանին և ևս մի քանի պաշտոնյաների։
«Իշխանական շրջանակներում առկա տեղեկությունների համաձայն՝ քաղաքական իշխանությունները ՀՀ արդարադատության նախարարին որպես հավանական փոխարինող թեկնածու քննարկել են Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի տարբերակը»,- գրում է թերթը։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։