Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդներին առաջարկել է քառակողմ հանդիպում անցկացնել՝ ԼՂ-ում տիրող իրավիճակի քննարկման համար, հայտնում են թուրքական լրատվամիջոցները։
«Մեր առաջնահերթություն է եռակողմ ձևաչափով բանակցություննեը, ինչպես նախկինում էր նախատեսված։ Բայց մենք նաև առաջարկել ենք հանդիպել քառակողմ ձևաչափով»,- ասել է Էրդողանը Ստամբուլում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:
Էրդողանը սեպտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում ընտրությունների անցկացումը անվանել է «անընդունելի» և ասել, որ բանակցություններ կվարի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ և կզգուշացնի նրան այդ մասին։ Սեպտեմբերի 11-ին նա Փաշինյանի հետ քննարկել է տարածաշրջանային խնդիրներ և ընդգծել, որ տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության հասնելը կնպաստի նրա բոլոր երկրների զարգացմանը։ Ավելի ուշ Փաշինյանն Էրդողանի հետ զրույցն անվանել է «բովանդակային և օգտակար»։