Հոկտոմբերի 5-ին Գրանադայում Հայաստանի և Ադրբեջանի միջև փաստաթղթի ստորագրում չի նախատեսվում, լրագրողների հետ զրույցում այսօր հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Միևնույն ժամանակ նա շեշտել է՝ ամեն ինչ անում են, որ մինչև տարեվերջ կամ 2024-ի սկզբին փաստաթուղթը ստորագրվի։
Հարցին՝ Հայաստանը փոխում է իր քաղաքական վեկտորը, Փաշինյանը նշել է, որ «Հայաստանը չի կարող արտաքին քաղաքականության վեկտորը փոխել, քանի որ, ըստ նրա, այն միշտ կողմնորոշված է ըստ ՀՀ պետական շահերի»։
Սեպտեմբերի 13-ին Միրզոյանը հատարարել է Գրանադայում սպասվելիք հանդիպման մասին։ Նա հայտարարել էր նաև, որ Հայաստանն ստացել է խաղաղության պայմանագրի հայկական առաջարկների պատասխանն Ադրբեջանից։
Հունիսի 1-ին Քիշնևում կայացած հնգակողմ հանդիպումից հետո ԵԽ ղեկավար Շառլ Միշելը հայտարարել էր, որ մտադիր է կրկին հրավիրել նախագահ Ալիևին, վարչապետ Փաշինյանին, կանցլեր Շոլցին և նախագահ Մակրոնին՝ Իսպանիայում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի հաջորդ հանդիպման շրջանակում։
Մանրամասները՝ տեսանյութում։