«Հանրային ձայն»-ը պատրաստ է կոալիցիա կազմել «Ազգային առաջընթաց» կուսակցության և «Մայր Հայաստան» դաշինքի հետ, ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասել է կուսակցության ղեկավար Վարդան Ղուկասյանը։ Նա հայտարարել է, որ պահանջում է վերահսկողական ֆունկցիաները հանձնել իր կուսակցությանը, սակայն այդ պայմանով համաձայն է երկու կուսակցություններից ցանկացածի թեկնածուին ընդունել։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ավարտել է Երևանի ավագանու ընտրությունների ձայների հաշվարկը։ Բոլոր 475 ընտրատեղամասերի արդյունքներն ամփոփվել են։ Նախնական տվյալներով՝ Երևանի ավագանի են անցնում 5 քաղաքական ուժեր՝ «Քաղաքացիական պայմանագիրը», «Ազգային առաջընթացը», «Մայր Հայաստան»-ը, «Հանրապետությունը» և «Հանրային ձայնը»: