Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը հայտարարել է, որ երկրում պետական հեղաշրջում է նախապատրաստվում, հայտնում է Netgazeti.Ge-ն։ Հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին Վրաստանում նախատեսվում է իրականացնել Եվրամայդանի նման սցենար, կարծում է Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը։
Գերատեսչությունը երկրում անկարգությունների և հեղաշրջման հնարավոր նախաձեռնողներից մեկին համարում են Վրաստանի ներքին գործերի նախկին նախարար Վանո Մերաբիշվիլիի տեղակալ Գեորգի Լորթքիփանիձեին, ով այժմ Ուկրաինայի ռազմական հետախուզության պետի տեղակալն է։
Բացի նրանից, երկրի պետական անվտանգության ծառայությունը կասկածում է վրացական ծագումով նրա ենթականերին, այդ թվում՝ երրորդ նախագահի թիկնազորի նախկին անդամ Միխայիլ Բատուրինին, ինչպես նաև Սաակաշվիլիի դաշնակից, Ուկրաինայում գործող վրացական լեգեոնի հրամանատար Մամուկա Մամուլաշվիլիին։
Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը կարծում է, որ այս պլանը կարող է իրականացվել օտարերկրյա պետությունների համակարգմամբ և ֆինանսական աջակցությամբ։