Եվրոպական խորհրդի նախագախ Շառլ Միշելը և Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի գծով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը անդրադարձել են Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ ագրեսիային։
«Ադրբեջանի ռազմական գործողությունները պետք է անհապաղ դադարեցվեն, որպեսզի ապահովվի Բաքվի և Ղարաբաղի հայության միջև իրական երկխոսության հնարավորությունը»,-X սոցիական ցանցում (նախկին Twitter) հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագախ Շառլ Միշելը՝ շեշտելով, որ ցավալի լուրեր են ստացել ԼՂ-ից։
Տոյվո Կլաարը նշել է, որ այսօր մարդիկ մահանում են ականների պայթյուններից։
«Շարունակվող ռազմական գործողությունները միայն կվատթարացնեն իրավիճակը։ Բաքվի և Ղարաբաղի միջև իրական երկխոսության ապահովման համար անհապաղ է հրադադարի հրատապ անհրաժեշտությունը։ Այն խաղաղ գոյակցության հասնելու միակ միջոցն էըց,-ասել է Կլաարը։
Ավելի ուշ հայտարարությամբ են հանդես եկել նաև ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը։
«ԵՄ-ն դատապարտում է Ղարաբաղում ռազմական էսկալացիան և ափսոսում մարդկանց մահվան համար։ Կոչ ենք անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները, իսկ Ադրբեջանին՝ դադարեցնել ընթացիկ ռազմական գործունեությունը»,-գրել է Բորելը։
Շոլցը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունները պետք է անհապաղ դադարեցվեն, քանի որ իրավիճակը շատ կրիտիկական է
«Բաքվի կառավարությունը պետք է անհապաղ դադարեցնի հարձակումները և վերադառնա դիվանագիտությանը՝ խաղաղ լուծում գտնելու համար»,-գրել է Շոլցը։
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում է սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ։ Oգտագործվում է հրետանային միջոցներ և անօդաչու թռչող սարքեր։ Ստեփանակերտի զանգվածային հրետակոծության մասին հայտնել էին Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, Արցախի բնակիչները։