Մտահոգիչ է, որ մեր որոշ գործընկերներ հարվածի տակ են դնում ոչ միայն մեր արտաքին, այլև ներքին անվտանգությունն ու կայունությունը, հորդորում են հարգել մեր անկախությունը, ինքնիշխանությունը, իր ուղերձի ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա մտահոգիչ է համարել այն հանգամանքը, որ Հայաստանի դաշնակիցները ՀՀ-ի անկախությունը կասկածի տակ դնող հայտարարություններ են անում։
«Իրադարձությունների վերլուծությունը ցույց է տալիս, որ անվտանգության այն համակարգերը և այն դաշնակիցները, որոնց վրա երկար տարիներ մենք հույս ենք դրել, մեր խոցելիություններն ի ցույց դնելու և հայ ժողովրդի անկախ պետություն ունենալու անհնարինությունը հիմնավորելու խնդիր են դրել: Մենք անկախությունը կասկածի տակ դնող ձևակերպումներին երբեք չենք համաձայնվել։ Մենք կոչ ենք անում և հորդորում ենք մեր գործընկերներին հարգել մեր պետությունն ու ինքնիշխանությունը և մեր վճռական կամքն ենք արտահայտում ուժեղացնելու մեր պետականությունը, ինքնիշխանությունը, ժողովրդավարությունը, արտաքին և ներքին անվտանգությունը»,-նշել է Փաշինյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։