Իրանի դեսպան Մեհդի Սոբհանիին ընդգծել է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանության վերաբերյալ իրանական կողմի դիրքորոշումը: Նա իր երկրի դիրքորոշումը հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ:
Սոբհանին ընդգծել ԻԻՀ կառավարության շահագրգռվածությունը` զարգացնելու Հայաստանի հետ կապերը բոլոր ոլորտներում: Նա իր մտահոգություններն է արտահայտել Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակի կապակցությամբ և կարևորել ԼՂ հայերի անվտանգության և իրավունքների պաշտպանությունը:
Նիկոլ Փաշինյանն իր հերթին ընդգծել է, որ տարածաշրջանում ստեղծված դժվարին ժամանակաշրջանում երկու երկրները պետք է պահպանեն ակտիվ հաղորդակցություն: Վարչապետը շեշտել է, որ ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսիի հետ առկա է վստահելի երկխոսություն, ինչը նպաստում է հայ-իրանական փոխգործակցության հետևողական խորացմանը:
Զրուցակիցներն անդրադարձել են հայ-իրանական հարաբերությունների օրակարգային մի շարք հարցերի: