«Հանրային ձայն» կուսակցության ղեկավար Վարդան Ղուկասյանը արձագնաքել է նոր ընտրություններ անցկացնելու համար ավագանու նիստը բոյկոտելու Հայկ Մարությանի հայտարարությանը: Նա պայման է առաջադրել, որով ցանկանում է յուրաքանչյուր երրորդ թաղապետի պաշտոնը տան իրենց կուսակցությանը:
««Հանրային ձայն»-ը կարող է բոյկոտի, չգնա նիստին, եթե դու, Թևանյանը հրապարակայնորեն իմ հետ կնքեք պայմանագիր, որ ես քեզ ընտրում եմ, եթե յուրաքանչուր 3-րդ թաղապետն իմն է, եթե առաջ միայն վարչության պետ էի ուզում»,- ասել է Ղուկասյանը: Նա Մարությանին ասել է, որ ունի 10 օր ժամանակ:
Հիշեցնենք, որ «Մայր Հայաստան» դաշինքն ու «Ազգային առաջընթաց» կուսակցությունը հայտարարել են, որ կբոյկոտեն ավագանու նիստը, քանի որ հնարավոր չէ 31 ավագանու անդամով ընտրել ընդդիմադիր թեկնածու: Այսպիսով քաղաքապետ չի ընտրվի և նոր ընտրություններ տեղի կունենան:
Մարությանը հայտնել է, որ ԿԸՀ-ի կողմից ավագանու նոր կազմը հաստատելուց հետո, «Հանրային ձայն» կուսակցությունը ստացել է 7 մանդատ ավագանիում, սակայն նրանցի երկուսը` Արտակ Գալստյանը և Տիգրան Ուրիխանյանը չեն կարողանա մասնակցել խորհրդի առաջին նիստին, քանի որ Գալստյանը կալանավորված է, իսկ Ուրիխանյանը հետախուզման մեջ է։
Սեպտեմբերի 17-ին մայրաքաղաք Երևանում տեղի էին ունեցել ավագանու 2023 թվականի ընտրություններ։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սեպտեմբերի 24-ի արտահերթ նիստում ամփոփել էր Երևանի ավագանու ընտրությունների վերջնական արդյունքները՝ համաձայն որոնց անցողիկ շեմը հաղթահարել էին հետևյալ ուժերը՝ ՔՊ- 24 մանդատ, «Ազգային առաջընթաց»՝ 14 մանդատ, «Մայր Հայաստան» դաշինք՝ 12 մանդատ, «Հանրապետություն»՝ 8 մանդատ, իսկ «Հանրային ձայն»՝ 7 մանդատ։